Շնչառական համակարգ
Գրի՞պը մեզ կհաղթի, թե՞ մենք գրիպին
Գրիպի դեմ բուժման նպատակով հաճախ բժշկի ցուցմամբ կամ ինքնուրույն օգտագործում ենք հակաբիոտիկներ, որոնք, ի դեպ, սպանում են իմունիտետը: Ուրեմն ի՞նչ կարելի է անել իմունիտետը վերականգնելու համար, ինչպե՞ս կարելի է կանխել հակաբիոտիկներով բուժման հետևանքները:
Հակաբիոտիկների կիրառումը կարող է անդառնալի վնաս հասցնել իմունիտետին: Երբեմն նման երկշաբաթյա բուժումից հետո հարկ է լինում ամիսներ շարունակ վերականգնվել: Ասվածը հատկապես վերաբերում է տարեցներին, քանի որ նրանք դժվարությամբ են ապաքինվում:
Հաջորդ խնդիրը դիսբակտերիոզն է. աղիների միկրոֆլորայի խանգարումը: Հակաբիոտիկների օգտագործումից շատ է տուժում աղիների միկրոֆլորան:
Երբեմն էլ կենսական տոնուսի անկում է լինում, նվազում, իջնում է ինքնագնահատականը: Դա այս բուժման հոգեբանական հետևանքներից է:
Նման խնդիրներից խուսափելու համար մի քանի միջոց առաջարկենք, որոնցով կարելի է օգնել օրգանիզմին ու վերականգնել իմունիտետն ու աղիների օգտակար միկրոֆլորան:
1. Իմունիտետը (օրգանիզմի պաշտպանական համակարգը) կարելի է կոփել բնական դեղամիջոցներով: Օրինակ` նման գերազանց միջոց է կիտրոնը: Իսկ ով սիրում է կանաչ թեյ, ապա կարող է օգտագործել այն կիտրոնի հետ: С վիտամինն իր բոլոր դրսևորումներով չափազանց օգտակար է նման վարակիչ հիվանդություններին դիմակայելու և իմունիտետը վերականգնելու հարցում:
Դիսբակտերիոզի խնդիրը կարգավորելու համար բավական է օրական 1-2 բաժակ մածուն կամ կեֆիր խմելը:
Սովորական հացի փոխարեն շատ օգտակար է թեփով հացաբուլկեղենը:
Նորություն չէ, որ սխտորն ու գլուխ սոխը վարակների դեմ պայքարում անզուգական են: Դրանք օգնում են իմունիտետը վերականգնելուն: Նման ազդեցություն ունեն խնձորն ու թուրինջը:
Գազազրկած հանքային ջուրը կօգնի կարգավորելու աղիների միկրոֆլորան, կկանխի փորլուծը:
Հակաբիոտիկները բուժման ծայրահեղ, ամենավերջին միջոցն են, ուստի ոչ մի դեպքում չի կարելի սեզոնային մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկ ընդունել. այն ճնշում է իմունիտետը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունել եք, հարկ է լրացուցիչ բուժվել` իմունիտետն ինչ-որ կերպ վերականգնելու համար:
Իմունային համակարգն օրգանիզմի գլխավոր պահապանն է, որը վահանի դեր է կատարում վարակների ու մանրէներ դեմ պայքարում: Որքան իմունային համակարգը պինդ է, այնքան հազվադեպ է այն ենթարկվում «հարձակման»: Ընդ որում, լավ իմունիտետը մարդու բնածին հատկություն է: Այն պետք է ու կարելի է հասարակ միջոցներով ամրապնդել:
Ճիշտ սնունդ: Օրգանիզմին անհրաժեշտ տարրերից մեկի կամ մյուսի բացակայությունը հանգեցնում է իմունիտետի թուլացման: Ահա թե ինչու է մեզ հարկավոր լիարժեք ու հավասարակշռված սնունդ ընդունել ամեն օր: Սննդից օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ միկրոտարրեր, հակաօքսիդանտներ ու այլ կարևոր նյութեր: Մեր սննդաբաժնում պետք է ձկնեղեն լինի, միս, բանջարեղեն ու միրգ, հատիկավորներ, մի խոսքով` բնական մթերք:
Ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորայի վերահսկում: Աղիքներում են զարգանում օրգանիզմին պիտանի մանրէները, որոնք բարերար են ազդում ողջ օրգանիզմի վիճակի վրա: Դրանց անհրաժեշտ քանակն ապահովելու համար բնական մթերք պետք է օգտագործել:
Ֆիզիկական մարզումներն ավելացնում են մկանային զանգվածը, ինչը նույնպես բարերար ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա: Ցանկացած սպորտաձև լավ արդյունք կարող է տալ իմունիտետի ամրապնդման գործում, բայց միայն գրագետ պարապելու պարագայում:
Թարմ օդին զբոսանքները բարձրացնում են տրամադրությունը, բացում ախորժակը, օգնում պայքարելու անքնության դեմ:
Շփումները կամ կոնտրաստային ցնցուղը օրգանիզիմի դիմադրողականությունն է բարձրացնում: Ի դեպ, ամենօրյա շփումների դեպքում դժվար թե խոնավացած ոտքերը հիվանդության պատճառ դառնան, իսկ մենք հիմնականում մրսում ենք ոտքերից:
Այս ամենի հետ լավ արդյունք են տալիս մասուրի թուրմը կամ թեյը և ինչ որ գիտենք մեծերից` արևքուրիկը (զվերաբոյ), մարդարմատը (ժենշեն): Դրանք թանկ չեն, սակայն պետք է խմել տևականորեն:
Առողջ քուն ու հանդարտություն: Խանգարված քունը, նյարդերն ու սթրեսը վնասում են օրգանիզմին: Ուստի հարկավոր է օրակարգ մշակել ու հնարավորինս չնյարդայնանալ. եթե կարող եք իրավիճակն ինչ-որ կերպ փոխել, մի հապաղեք, եթե ոչ, ապա համբերեք մինչև ինքն իրեն կկարգավորվի դրական ելքով:
Եթե այնուամենայնիվ հիվանդացել եք, ապա բարերար ազդեցություն է ունենում կաթնամթերքը, իսկ երեխաները նախընտրում են յոգուրտը:
Հայտնի է, որ խանութի յոգուրտը միշտ չէ, որ անվնաս է, մինչդեռ կարելի է տնային պայմաններում ստանալ յոգուրտ` որքան ասես:
Ի՞նչ է հարկավոր յոգուրտի համար.
1 լ կաթ
3 ճաշի գդալ յոգուրտ (կենդանի մանրէներով)
1. եթե ցանկանում եք թանձր յոգուրտ ստանալ, ապա պետք է դրա համար կիրառել 6% յուղայնությամբ կաթ:
Նախ կաթը եռացնում, ապա հովացնում ենք մինչև 40 աստիճան (ինչպես մածունն ենք մերում): Կաթը պետք է տաք լինի, սակայն չայրի:
Առաջին անգամ որպես մերան պետք է օգտագործել բնական կենդանի յոգուրտ: Դա առաջին անգամվա համար, իսկ հետո, որպես մերան կարելի կիրառել ձեր իսկ պատրաստած յոգուրտը: Իսկ 10 անգամից հետո կրկին պետք է բնական յոգուրտ օգտագործվի:
3 ճաշի գդալ յոգուրտը սկզբում լավ խառնում ենք հովացած կաթի հետ,ապա ավելացնում մնացած կաթն ու կրկին լավ խառնում:
Ստացվածը լցնում ենք ամանների մեջ, ու մերում: Ի դեպ, յոգուրտը ոչ միայն հաճելի կաթնամթերք է, այլև հրաշալի դիմակ մազերի համար: Իսկ եթե դրա մեջ նաև մեղր ու կիտրոնի հյութ ավելացնեք, ապա այն հրաշալի թարմացնող համ կստանա, իսկ որպես դիմակ օգտագործելու դեպքում կունենաք սպիտակ, հարթ ու թարմ մաշկ:
04.03.2013 Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
25.01.2023
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
18.01.2023
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
29.12.2022
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
19.12.2022
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
09.12.2022
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
10.08.2022
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
14.04.2022
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
21.03.2022
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
23.11.2021
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
09.11.2021
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
17.06.2021
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
15.06.2021
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
26.05.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ